19.02.2016|
09:12
Համոզված եմ, որ դուք էլ կանանց տոների միամսյակի օրերին շնորհավորում եք ձեր մայրերի, քույրերի, կանանց տոնը, ծաղիկներ նվիրում և ժպիտ պարգևում: Սակայն գեղեցիկ սեռի որոշ ներկայացուցիչներ, ցավոք, որոշ հանգամանքների բերումով այդ շնորհավորանքներին չեն արժանանում, քանի որ ճակատագիրը նրանց հանդեպ բարեհաճ չի գտնվել, և այսօր նրանք իրենց կյանքն են մաշում կալանավայրում: